General Motors ընկերությունը նոր տարբերակ է մտածել վնասաբեր Opel բրենդը ճգնաժամից դուրս բերելու համար՝ արտադրել բյուջետային ավտոմեքենաներ, որոնք կարող են մրցակցել, օրինակ, Dacia-ի հետ։ Այդպիսի մեքենաները կարտադրվեն բացառապես եվրոպական շուկայի համար։
Սպասվում է, որ Opel–ը կարող է արտադրել ոչ թանկ ավտոմեքենաներ, որոնք թույլ կտան ընկերությանը վերադարձնել եկամտաբերությունը։ Այն կօգնի ոչ միայն Opel–ին։ General Motors-ում ակնկալում են այդպիսով լրացնել այն բացը, որն առաջացել է եվրոպական շուկայից Chevrole բրենդը հանելուց հետո, տեղեկացնում է Financial Times-ը։











































