Անգլիական «Լիվերպուլ»-ի իսպանացի կիսապաշտպան Յագո Ասպասը վարձավճարով տեղափոխվել է «Սևիլյա»:
26-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայում կխաղա մեկ տարի: Մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը, Ասպասը հանդես էր գալիս «Սելտա»-ում, որի կազմում, անցկացնելով 136 հանդիպում, դարձել էր 26 գոլի հեղինակ: Իսկ Անգլիայում անցկացրած մեկ մրցաշրջանում, Ասպասը մրցակիցների դարպասը գրավել է մեկ անգամ:
Նշենք, որ այս ամառ «Լիվերպուլ»-ից կարող են հեռանալ նաև Լուկաս Լեյվան և Ֆաբիո Բորինին: Նրանց ծառայություններով, համապատասխանաբար, հետաքրքրվում են «Նապոլի»-ն և «Սանդերլենդ»-ը:








































