Նիդեռլանդների դատախազությունը գործ է բացել ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ կապված մալայզիական «Բոինգի» կործանման հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կիևի իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են հետաքննության վերահսկողությունը փոխանցել Հաագային։
Ավելի վաղ հոլանդացի դատաբժշկական փորձագետները ձեռնամուխ էին եղել աղետի ժամանակ զոհվածների (որոնցից շատերը Նիդեռլանդների քաղաքացիներ էին) աճյունների ճանաչմանն ու հետազոտմանը։
MH17 չվերթի կործանման հետաքննության ուկրաինական հանձնախումբը հայտնել է ողբերգության վայրում որոնողական գործողությունն ավարտելու մասին։







































