Ցյուրիխում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել ռուսական նավթից ու գազից՝ հայտնում է haqqin.az-ը:
«Ինչ կարող է անել Եվրոպա՞ն: Եվրոպան կարող է դադարեցնել նավթի գնումը «Դրուժբա» նավթատարից, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Եվրամիությանը: Եվրոպան կարող է դադարեցնել տեխնոլոգիաների մատակարարումը նավթի ու գազի համար, քանի որ Ռուսաստանը՝ որպես երկիր, որպես տնտեսություն, մեծ բենզալցակայան է: Եթե այն չստանա այդ եկամուտը, գործերը շատ վատ կընթանան»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Բացի այդ՝ նա կարծում է, որ Եվրոպան կարող է սառեցնել Ռուսաստանի արտարժութային հաշիվները:











































