34-ամյա Աննա Սեմենովիչն այն հանրահայտ անձանցից չէ, ովքեր վախենում են երևալ առանց դիմահարդարման. նա նախընտրում է առօրյայում կոսմետիկա չօգտագործել՝ հայտնում է viva.ua-ն:
Մշտական համերգներն ու երեկույթներն Աննային և նրա գործընկերներին ստիպում են երկար ժամանակ անցկացնել գրիմը դեմքին: Ուստի հանգստյան օրերին Աննան աշխատում է լինել առանց դիմահարդարման և Instagram-ի իր էջում ուրախությամբ ցուցադրում է իր բնական տեսքով լուսանկարները:
Առանց դիմահարդարման Աննայի դեմքը նուրբ ու քնքուշ է: Սակայն շրթներկ ու սևաներկ օգտագործելով՝ Աննան անճանաչելիորեն կերպարանափոխվում է: Դիմահարդարման մեջ նա նախընտրում է շրթներկի նուրբ երանգներով փայլը, ինչպես նաև դասական smoky eyes:












































