Thursday, 25 06 2026
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին

Գյուղերում ավագանու համար մարդիկ անգամ հետաքրքրություն չեն դրսևորում, գործունեության դաշտ չկա. Էմին Երիցյան

Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգում փոփոխությունների առաջարկություններ կան, որոնք առաջին հայացքից, թվում է, վերաբերում են տեխնիկական զարգացումներին, մինչդեռ ուղղված են տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարության զարգացմանը: Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե 2008 թվականից մինչ օրս ապակենտրոնացմանն ուղղված այլ քայլեր չեն արվել: Երիցյանի խոսքով՝ մեր երկրում ավելի շատ ապրում են բարեփոխումների սպասումով, քան բուն ռեֆորմներով:

Բանախոսը նշեց, թե քաղաքական ուժերը, կուսակցությունները պետք է լրացուցիչ շահագրգռվածություն ցուցաբերեն, որ ապակենտրոնացումը դառնա թիվ մեկ հարցը: Նա ասաց, թե իրենց միտումը կուսակցությունների դերի բարձրացումն է նաև: Նրա կարծիքով` համայնքները հետզհետե ավելի քիչ են սոցիալ – քաղաքական դերակատարություն ունենում, ինչը հանրային իշխանության գործունեության առումով վտանգավոր երևույթ է:

Երիցյանի առաջարկած փոփոխություններից մեկը վերաբերում է Համայնքի ղեկավարի (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամ ընտրվելու համար միատեսակ նվազագույն տարիքային շեմ սահմանելուն. դա հիմնավորվում է նրանով, որ ՀՀ համայնքի ղեկավար ընտրվելու տարիքային ցենզ է սահմանված 25 տարին, իսկ ավագանու անդամ ընտրվելու համար՝ 21 տարին: «Երևանում ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, իսկ քաղաքապետ՝ 30 տարին լրացած անձինք: Այսպիսով, խախտված են հավասար իրավունքները, և փոփոխությունը նպատակ ունի սահմանել ու երաշխավորել հավասար ընտրական իրավունքը, ինչպես նաև մեծացնել ավագանու դերը»,- ասաց նա:

Երիցյանը նշեց, թե երբ բուն գյուղերում ավագանու համար մարդիկ անգամ հետաքրքրություն չեն դրսևորում, պատճառն այն է, որ գործունեության դաշտ չկա: Խորհրդային տարիներին ամենօրյա կյանքի վրա նրանց գործունեությունն ազդում էր, հիմա դա չկա:

Նա առաջարկում է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային ցենզը սահմանել 16 տարին, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու երիտասարդության իրավունքները և մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: Առաջարկներից մեկը համապատասխան օրենսդրական փոփոխություններով Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների մեկ միասնական օրվա սահմանումն է, մյուսը 6-10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը պետք է համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատի համայնքի ավագանին: 15 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքները, Երիցյանի առաջարկով, կարող են ունենալ համայնքի ղեկավարի երկու տեղակալ, որոնցից մեկը՝ առաջին տեղակալի կարգավիճակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում