Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.85 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.6 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.13-ով և արժի 405.32 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 407-408.5 դրամով, գնում՝ 403-406 դրամով:








































