Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը սոցցանցում տեղադրել է Տիմատին: Դրանում երևում է, թե ինչպես է երգիչ Գրիգորի Լեպսը, որը ռեփերի հետ թռչում է միևնույն չվերթով, ծխում ինքնաթիռում՝ հայտնում է lady.ru-ն:
Տեսանյութում անձամբ ռեփերը թռչկոտում ու պարում է ինքնաթիռի կիսադատարկ սրահում, իսկ Լեպսը ծխում է ու գլուխը թափահարում հավանություն արտահայտող շարժումներով:
Որոշ տվյալների համաձայն՝ տեսագրությունը արվել է Եկատերինբուրգ թռիչքի ժամանակ:
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ շանսոնյեն ծխել է Փարիզից վերադառնալիս, որտեղ նա ու Տիմատին ելույթ են ունեցել «Նավթոգազ Ուկրաինայի» վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կացուբայի հարսանիքին:
Եթե տեսագրությունը արվել է Փարիզում, Լեպսին սպառնում է մեծ տուգանք: Իսկ Ռուսաստանում ինքնաթիռում ծխելու համար նա կարող է ենթարկվել միայն վարչական պատասխանատվության՝ մանր խուլիգանության համար, կամ ընդամենը 1000 ռուբլի տուգանքի:












































