Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Goal. com-ը:
25-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի փոխչեմպիոնների կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Գերմանիայի հավաքականի կազմում նա չկարողացավ մասնակցել աշխարհի 2014 թվականի առաջնությանը` վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք` ավելի վաղ մյունխենցիները ձեռք են բերել դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստներ Մարիո Գյոտցեի և Ռոբերտ Լևանդովսկիի իրավունքները: Նախորդ մրցաշրջանում Ռոյսը 44 հանդիպում է անցկացրել, 23 գոլ հեղինակել և գոլային 15 փոխանցում կատարել:








































