Իսրայելի կառավարությունը մտադիր է ընդլայնել շինարարության ծրագիրը պաղեստինյան տարածքներում: Ինչպես հաղորդում է France 24 հեռուստաալիքը, մոտ ապագայում Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին կարող են հայտնվել առնվազն 3 հազար բնակավայրեր:
Հատկանշական է, որ շինարարության ծավալների մեծացման մասին որոշումը հրապարակվեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճանաչեց Պաղեստինին որպես դիտորդ պետություն: Քաղաքագետները նշում են, որ ՄԱԿ-ի որոշումը, հօգուտ արաբական կողմի, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է ազդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կուսակցության` «Լիկուդի» հեղինակության վրա: Այս կապակցությամբ գործող կառավարությունը փորձում է փոխհատուցել իր հասցեին ուղղված հավանական քննադատության ալիքը:
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` շինարարության համար կարող է կիրառվել E1 տարածքը` ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող շրջան, որով անցնում է Մաալե-Ադումիմ և Երուսաղեմ քաղաքների միջև միակ ճանապարհը: Իր հերթին դա կհեռացնի Արևմտյան ափի հյուսիսային ափը հարավայինից:
Նշենք, որ Իսրայելի կողմից ստորագրված 2003թ. «Ճանապարհային քարտեզի» պայմանների համաձայն` պետք է սառեցվի հրեական ցանկացած բնակավայրի շինարարությունը E1-ում:









































