ԱՄՆ-ում հրշեջների 70 տոկոսն ավելորդ քաշ ունի՝ հաղորդում է CNN-ը:
Ավելորդ քաշի պատճառով հրշեջների կեսը մահանում է սրտանոթային հիվանդությունների հետևանքով: Նշվում է նաև, որ ճարպակալումը բարձրացնում է այլ հիվանդությունների և վնասվածքների հավանականությունը:
Բանն այն է, որ քաոսային օրակարգի պատճառով հրշեջները դառնում են ֆասթֆուդի զոհ, ինչպես նաև տառապում նյարդային ծանրաբեռնվածությունից, ինչն էլ նպաստում է ավելորդ քաշին:
«Հրշեջների աշխատանքը շատ ծանր և վտանգավոր է: Սակայն նրանք առաջինն են արձագանքում մեզ վրա հասած աղետին, ուստի անհրաժեշտ է հոգ տանել նրանց մասին և պահպանել նրանց լավ կազմվածքը»,- ասվում է հոդվածում:









































