Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետևանքները սկսում են երևալ Գերմանիայում, հայտնում է Der Spiegel պարբերականը:
Պատժամիջոցների արդեն հաջորդ օրը, գրում է Der Spiegel-ը, Ռուս-գերմանական արտաքին առևտրի պալատում ստացվել են անհանգստացած գերմանացի ձեռնարկատերերի զանգեր, որոնք բիզնես ունեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում:
EagleBurgmann կոնցեռնը արդեն բողոքում է Ռուսաստանում վաճառքի 30 տոկոս անկումից:
Գերմանական ավելի քան 10 ձեռնարկություն համագործակցել են նաև «Ռոսնեֆտ» կոնցեռնի հետ, որի դեմ պատժամիջոցեր են սահմանված:











































