Չինացի բժիշկները հերթական անգամ բախվել են երեխայի մոտ առաջացած անոմալ՝ 15 կգ կշռող ուռուցքի հետ, հայտնում է fedpost.ru-ն:
Այս անգամ վիրահատական սեղանին էր 11-ամյա մի աղջիկ՝ Խան Բինգբինգ անունով, որովայնում ֆուտբոլային գնդակի մեծության ուռուցք: Աղջկա վիրահատությունը տևել է 8 ժամ:
Ուռուցքը 4 տարում հասել էր ահռելի չափերի և հունիսի 18-ի դրությամբ գրավել է աղջկա որովայնի 5/6-րդ մասը:
Բացի դրանից՝ ձվարանների ուռուցքը երեխային բազմաթիվ անհարմարություններ է պատճառել, այն նաև աստիճանաբար քայքայում էր նրա ներքին օրգանները, գրում է Mail Online-ը:








































