
1. Ուիլ Սմիթ-«Մատրիցա» (The Matrix» 1999)
Ուիլ Սմիթը նկարահանվել է Independence Day (1996), Men in Black, (1997) ֆիլմերում, սակայն բաց է թողել ևս մեկ լեգենդար ֆիլմում խաղալու հնարավորությունը: Նրան առաջարկել են Նեոյի դերը «Մատրիցա» ֆիլմում, սակայն նա հրաժարվել է «Վայրի, վայրի, Արևմուտք» (Wild, Wild Wes», 1999) ֆիլմի համար:
2. Մեթ Դեյմոն-«Ավատար» (Avata», 2009) և «Սև ասպետը» (The Dark Knight, 2008)
Իր դերասանական կարիերայի ամենասկզբում Դեյմոնը դարձել է «Օսկարի» հավակնորդ` «Խելոք Ուիլ Հանթինգը» (Good Will Huntin», 1997) ֆիլմում գլխավոր դերի համար: Մեթը հրաժարվել է նկարահանվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ում՝ «Բորնի վերջնագիրը» (The Bourne Ultimatu», 2007) ֆիլմում զբաղված լինելու պաըճառով: Նա նաև չի մասնակցել «Սև ասպետը» ֆիլմի ստեղծմանը:

3. Ջեք Նիքոլսոն-Մայքլ Կոռլեոնե «Խորթ հայրը» (The Godfather, 1972) ֆիլմում
Մի անգամ ֆիլմում նկարահանվելուց իր հրաժարվելը դերասանը բացատրել է նրանով, որ ինքը միշտ իմացել է, որ «Խորթ հայրը» հայտնի ֆիլմ կդառնա, բայց այն ժամանակ նա խորապես համոզված է եղել, որ ամեն ազգի ներկայացուցչի պետք է մարմնավորի հենց այդ ազգի ներկայացուցիչ: Օրինակ` իտալացի կերպարների դերերը պետք է իտալացիներ խաղան: Դերասանը նկարահանվել է «Վերջին հագուստը» (The Last Detail, 1973), «Հինգ թեթև պիես» (Five Easy Pieces, 1970), «Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoos Nest, 1975), «Չինական թաղամաս» (Chinatown, 1974) և այլ ֆիլմերում:

4. Ջոնի Դեպ-«Ֆերրիս Բյուլերի ազատ օրը» (Ferris Bueller’s Day Off, 1986)
Չնայած Դեպը հրաժարվել է նկարահանվել «Ֆերրիս Բյուլերի ազատ օրը» ֆիլմում` դա նրան չի խանգարել ճանաչվել ու սիրվել:

5. Լեոնարդո դի Կապրիո-Դիրք Դիգգլեր «Գիշերներ բուգի ոճով» (Boogie Night», 1997)
Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել է տարիներ շարունակ ամենաշատ եկումուտ ունեցող ֆիլմում` «Տիտանիկ»-ում (Titanic, 1997), սակայն մինչ օրս ափսոսում է, որ հրաժարվել է «Գիշերներ բուգի ոճով» ֆիլմում խաղալուց:
6. Մոլլի Ռինգուոլդ- «Գեղեցկուհին» (Pretty Woman, 1990) և «Ուրվականը» (Ghost, 1990)
Մոլլի Ռինգուոլդը` «Վարդագույն հագուստով գեղեցկուհին» (Pretty in Pink, 1986) և «Տասնվեց մոմ» (Sixteen Candles, 1984) ֆիլմերի հերոսուհին հրաժարվել է խաղալ «Գեղեցկուհին» և «Ուրվականը» ֆիլմերում:

7.Էմիլի Բլանտ-«Երկաթե մարդը 2» (Iron Man II, 2010)
Նկարահանվել է «Սատանան Prada է կրում» (The Devil Wears Prada» 2006), «Փոփոխվող իրականություն» (The Adjustment Bureau, 2011) և այլ ֆիլմերում, սակայն հրաժարվել է նկարահանվել «Երկաթե մարդը 2»-ում:

8. Քևին Քոսթներ-«Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption, 1994)
Քևին Քոսթներն 80-ականների սկզբի և 90-ականների վե8ջին «Երկաթե մարդը 2» (Iron Man II, 2010)

9. Շոն Քոնների-«Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings» 2001-2003) և «Մատրիցա» (The Matrix, 1999-2003)
Ավելի ուշ դերասանը խոստովանել է, որ ափսոսում է «Մատանիների տիրակալը» և «Մատրիցա» ֆիլմերում խաղալուց հրաժարվելու համար:

10. Թոմ Սելլեկ-«Ինդիանա Ջոնս. փնտրելով կորցրած տապանը» (Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull, 2008)
Առաջինը «Ինդիանա Ջոնս. փնտրելով կորցրած տապանը» ֆիլմում խաղալու առաջարկ ստացել է Թոմ Սելլեկը, ոչ թե Հարիսոն Ֆորդը, հայտնում է starbloid.com-ը:







































