Լինդսի Լոհանի խնդիրներն ալկոհոլի հետ ոչ միայն վերադարձել են, այլև խորացել են: Դերասանուհու մոտ շրջապատից աղբյուրը TMZ պորտալին պատմել է, որ մեկ ամիս շարունակ նա խոր հարբածության մեջ է` օրական 2 շիշ օղի խմելով: Աղբյուրը հայտնել է, որ Լինդսին ուժեղ սթրես է ապրել ֆինանսական ծանր խնդիրների և իրեն հունիսի վթարից հետո նշանակված պայմանական ազատազրկման կանոնները խախտելու մեղադրանք ներկացնելու հնարավորության պատճառով և որոշել է իր խնդիրները թաղել ալկոհոլի մեջ: Ասում են, որ նախկինում թմրանյութերի հետ խնդիրներ ունեցած Լինդսին հաճախ առավոտը սկսում է խմելով և այդպես շարունակում ամբողջ օրը:
Նյու Յորքի ակումբներից մեկում կռվի վերաբերյալ հայտնում են, որ նա խմել է ամբողջ օրվա ընթացքում և Բիբերի համերգին հայտնվել լրիվ խմած: Դերասանուհին շարունակել է խմել ամբողջ գիշեր: Աղբյուրների խոսքով` Լինդսիի ընկերները փորձել են նրան հանգստացնել, քանի որ գիտեն, որ երբ նա խմում է, դառնում է ագրեսիվ: Լոհանի ներկայացուցիչներն առայժմ մեկնաբանություններ չեն անում, հայտնում է starbloid.com-ը:






































