Զենիթահրթիռայի համակարգը, որի միջոցով Ուկրաինայի արևելքում խփվել էր մալայզիական Boeing-777-ը, Ռուսաստանն է մատակարարել, պնդում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Բավական պարզ է, որ դա այն համակարգն է, որը Ռուսաստանը փոխանցել է անջատողականներին»,-հայտարարել է Քերին CNN-ի եթերում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է «երկիր-օդ» տեսակի հրթիռով, որը կառավարվում է աշխարհազորայինների կողմից:









































