Կինեմատոգրաֆիստ Քվենտին Տարանտինոն չի բացառում առաջին անգամ 50 տարեկանում հայր դառնալու հնարավորությունը, սակայն պնդում է, որ այլևս համակված չէ երեխա ունենալու ցանկությամբ: Նա վերջերս Playboy ամսագրին պատմել է, որ դեմ չէ ամուսնանալուն և ընտանիք կազմելուն: 49-ամյա Տարանտինոն պատմել է. «Ես հարաբերություններ եմ ունեցել, որոնք համարում էի հաջողված, մտածում էի ամուսնանալու և երեխաներ ունենալու մսին, սական ինչ-որ կերպ դրանցից ոչինչ չստացվեց: Բայց սա չի նշանակում, որ ես հիմա դեմ եմ դրան: Ֆիլմը, որի վրա ես հիմա աշխատում եմ՝ «Ազատագրված Ջանգոն», ինձ համար երեխայի պես է: Սակայն հիմա ես բաց եմ ամեն նորի համար և ինձ հետաքրքիր է տեսնել` ինչ կլինի հետո»,- հայտնում է starbloid.com-ը:









































