Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը հուսով է, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կշարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում:
Հիշեցնենք` Բունդեսթիմը նվաճել է աշխարհի 2014 թվականի չեմպիոնի տիտղոսը: Լյովի պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականին:
«Հուսով եմ, որ Լյովը կշարունակի աշխատել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մեր թիմը հաջողության հասավ նրա ջանքերի շնորհիվ: Ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ ես անգամ դեռ չեմ հասցրել դիտել եզրափակչի հանդիպման տեսանյութը: Մեր հաջորդ նպատակը Եվրոպայի չեմպիոն դառնալն է»,- 25-ամյա Բոատենգի խոսքերը մեջբերում է Goal-ը:










































