Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Այհան Սեֆեր Ուսյունը, հիմնվելով վիճակագրական տվյալների վրա, հաստատել է, որ թուրքական բանակում ինքնասպան եղածների թիվը գերազանցում է բանակում ծառայության ժամանակ սպանված զինվորների թվին:
Վերջին 10 տարվա ընթացքում 934 զինծառայող ինքնասպանություն է գործել, իսկ զոհվել է 818-ը:
Նման իրավիճակը պայմանավորված է զինված ուժերում տիրող բռնություններով: Նորակոչիկները, չցանկանալով հանդուրժել նման վերաբերմունքը, հաճախ դիմում են ինքնասպանության:





































