Ուկրաինան ունի Malaysia Airlines-ի ինքնաթիռը խփած հրթիռի արձակման վայրի արբանյակային լուսանկարները: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, հայտնում է Ria Novoasti-ին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:
Մամլո ծառայության տեղեկացմամբ՝ Պորոշենկոն նորից անջատողականներին մեղադրել է ավիավթարի հետաքննությանը խոչընդոտելու համար, մասնավորապես՝ նա ասել է, որ անջատողականները «վերցրել են ինքնաթիռի ինքնագիրները»:
«Բայց դա նրանց չի փրկի, որովհետև մենք արբանյակային լուսանկարներ ունենք հրթիռի արձակման վայրից, զենիթային համակարգի լուսանկարներ ու տեսանյութ, որոնք հաստատում են Ռուսաստանից զենքի փոխադրումը, ահաբեկիչների հեռախոսային խոսակցությունները և այլ անհերքելի ապացույցներ»,- ասել է Պորոշենկոն:











































