Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը մեկնաբանել է Ուկրաինայում կործանված ինքնաթիռի աղետը: Այս մասին նա գրել է Instagramի-ի իր էջում:
Երգչուհին բոլորին խաղաղության կոչ է արել. «Հերիք է ցավ մեր սրտերում: Որպես կին, որպես մայր՝ ես բոլորին խաղաղության կոչ եմ անում: Մենք պետք է սովորենք ապրել միմյանց նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի պայմաններում: Խաղաղություն և բարություն աշխարհի բոլոր մարդկանց»,- գրում է երգչուհին:












































