Ամերիկացի ուսանողների խումբը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից մշակել է 3D-տպիչ, որը կարողանում է պաղպաղակ վերարտադրել, հայտնում է 3ders.org պորտալը:
Ուսանողների ստեղծած Cuisinart փափուկ պաղպաղակի արտադրության մեքենայից և Solidoodle 3D տպիչից սարքը կարողանում է տրված ցանկացած ձևի պաղպաղակ «տպել»:
Մոդիֆիկացված 3D տպիչը տեղավորել են սառնարանում, որպեսզի քաղցրավենիքը տպելուց անմիջապես հետո չհալվի: Տպված պաղպաղակը սառեցնելու համար օգտագործվում է հեղուկ ազոտ:









































