Մոդել Միրանդա Քերը, որն այս ամիս ավելի վաղ մասնակցել էր Victoria’s Secret-ի ներքնազգեստի հավաքածուի ցուցադրությանը, Twitter-ում տեղադրել է լուսանկար, որում ինքը կարմիր կրծկալով և կարմիր կիսաշրջազգեստով է: Լուսանկարում երևում է, որ Միրանդան մարզված մարմին ունի, որը պահպանելու ուղղությամբ մշտապես աշխատում է: Նա լուսանկարվել է գլուխը կախ աստիճանները բարձրանալիս: Գեղեցկուհին խոստովանել է, որ իր համար շատ դժվար է եղել պատրաստվել Victoria’s Secret-ի ցուցադրությանը: «Դու ներքնազգեստով գնում ես բազմաթիվ մարդկանց առաջ»,- ասել է նա:
Վերջին մի քանի շաբաթներին Քերը շատ զբաղված է եղել. համատեղել է մայրությունն ու կարիերան: Նրա ամուսին Օրլանդո Բլումն այդ ընթացքում շարունակում է նկարահանվել Հարավային Աֆրիկայում իր նոր ֆիլմում, հայտնում է starbloid.com-ը:








































