Sicavin հունական ընկերությունը, որը զբաղվում է նավերի լիցքավորմամբ, հայտարարել է, որ հրաժարվում է վառելիքով լիցքավորել տանզանիական դրոշով իրանական նավը (տանկերը), հաղորդում է Alayam արաբական հրատարակությունը:
Սա առաջին դեպքն է, որը բացահայտորեն ցուցադրվում է Իրանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցը: Այս պատժամիջոցը Իրանի նկատմամբ խիստ պատիժներից մեկն է, որը նախատեսում է ԵՄ ընկերությունների կամ կառավարությունների կողմից իրանական նավթի ներմուծման բեռնարգելք:
Միջադեպը տեղի է ունեցել Սիրոս հունական կղզում: Հունական ընկերության ներկայացուցիչը նշել է.
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անցկացրել օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ և արդյունքում նրանց վառելիք չենք տրամադրել, քանի որ դա անօրինական կլիներ: Եվ կարևոր չէ, թե այդ նավը ում դրոշի ներքո է, այն ներկայացնում է Իրանի շահերը»:










































