Ավստրալացիներ Իրեն և Ջորջ Բերոուզը կորցրել են ընտանիքի անդամներին 2014 թ. Malaysia Airlines-ի երկու աղետներում՝ հաղորդում է The Independent-ը:
Բերոուզի որդին ու հարսը թռել են MH370 չվերթով, որը անհետ կորել էր Հնդկական օվկիանոսում: Այնուհետև ընտանիքի թոռն ու նրա ամուսինը հայտնվել են MH17-ում, որը կործանվել էր հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա Լումպուր չվերթի ժամանակ:
Տարեց զույգը զերծ է մնացել մեկնաբանություններից: Ինչպես հաղորդում է The Age-ը՝ Ուկրաինայի տարածքում կործանված Boeing-ում 28 ավստրալացի է եղել:
Boeing-ում եղել է 283 ուղևոր և անձնակազմի 15 ներկայացուցիչ: Ավիավթարի հետևանքով բոլորը զոհվել են:







































