Լիբիայի կենտրոնական բանկի ղեկավար Աս-Սադիկ Ալ-Քեբիրը հայտարարել է, որ լիբիական նոր արժույթը շրջանառության մեջ կդրվի 2013 թ. հունվարից:
Այն կունենա 1, 5, 10, 20 և 50 արժողությամբ թղթադրամներ: Ալ-Քեբիրը նշել է, որ կենտրոնական բանկը Սաբհա քաղաքում կայացած նիստի ժամանակ ընդունած որոշման համաձայն՝ հոկտեմբերի 1-ից շրջանառությունից սկսել է հանել 5 և 10 արժողությամբ դինարները:










































