Փոփ-երաժշտության թագուհի Մադոննան քիչ-քիչ ազատվում է այն վիլլաներից և առանձնատներից, որտեղ նա չի ապրում: Ամռանը երգչուհին վաճառքի էր հանել Բևերլի-Հիլզի շքեղ վիլլան՝ դրա դիմաց պահանջելով 18,495 միլիոն դոլար: Այս անգամ 54-ամյա երգչուհին 23,5 միլիոն դոլարով ցանկանում է վաճառել Մանհեթենում գտնվող երկհարկանի բնակարանը:
Brown Harris Stevens անշարժ գույքի գործակալության տեղեկություններով՝ խոսքը հինգերորդ և վեցերորդ հարկերում գտնվող երեք միացված բնակարանների մասին է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Կենտրոնական զբոսայգի:
Բնակարանները միացվել են Մադոննայի կրտսեր եղբոր՝ դիզայներ Քրիստոֆեր Չիկոնեի ղեկավարությամբ: Բնակարանի ներքին հարդարումն իրականացվել է ար-դեկո ոճով, բացի ձայնամեկուսացված սպորտդահլիճից: Ինչպես հայտնի է, երգչուհին տարված է ֆիթնեսով և ստեղծել է ակումբների Hard Candy ցանցը:
Բնակարանի ընդհանուր մակերեսը 500 ք/մ է: Այստեղ կան ութ լոգարաններ, հինգ բուխարիներ և գրադարան:











































