NASA-ն պատրաստ է 25 մլն դոլար հատկացնել Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի վրա կյանք փնտրելու համար անհրաժեշտ սարքավորումների համար, գրում է The Independent-ը:
NASA-ն գիտնականների միջև մրցույթ է հայտարարել լավագույն գաղափարի համար՝ ինչպես պետք է ուսումնասիրել Եվրոպան: 20 հաղթող հայտերը կընտրվեն 2015-ի ապրիլին:
Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակներից մեկի՝ Եվրոպայի վրա սառույցի բազմակիլոմետրանոց շերտի տակ հեղուկ ջրի օվկիանոս կա: Գիտնականները Եվրոպայի օվկիանոսը համարում են արտերկրյա կյանքի հավանական վայրերից մեկը: Վերջին տարիներին աստղագետները պարզել են, որ այդ օվկիանոսը գազեր և հանքանյութեր է փոխանակում սառույցի մակերեսին, նաև հաստատել են, որ դրանում միկրոբների գոյության համար անհրաժեշտ նյութեր կան:
Հիմա NASA-ն պետք է մտածի՝ հատկապես ինչպես հայտնվել Յուպիտերի արբանյակի վրա: Ներկայումյս ամենատարածված առաջարկը Europa Clipper անունով տիեզերանավն է: Այն արժե 2 մլրդ դոլար:








































