Վաղը՝ դեկտեմբերի 1-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) կեսդարյա հոբելյանին նվիրված գալա համերգին հանդես կգա ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալյանոն:
Վերջինս Հայաստանի պետական կամերային նվագախմբի հոբելյանական 50-րդ համերգաշրջանի պատվավոր հյուրն է:
Ինչպես տեղեկացնում են նվագախմբի մամլո ծառայությունից, համերգին կհնչեն ինչպես դասական, այնպես էլ ջազային կատարումներ:
Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ժ. 19.00-ին:











































