Բոլոնիայի Cioccoshow շոկոլադի յոթերորդ տոնավաճառից հետո իտալական հրուշակագործները ներկայացրել են մի հսկայական շոկոլադե մետաղադրամ՝ «մեկ եվրո արժողությամբ»:
Դրա բաղադրության մեջ մտնող շոկոլադի 80 %–ը Դոմինիկյան Հանրապետությունից է, իսկ 20 %–ը՝ Պերուից։ Ինչպես տեղեկացնում է Kedem-ը, մետաղադրամի քաշը 640 կգ է, բարձրությունը՝ 17 սմ, իսկ հաստությունը՝ 1,955 մ:
Շոկոլադե եվրոն աշխարհում ամենամեծն է ճանաչվել և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Կազմակերպիչները քաղցր մետաղադրամի վաճառքից ստացված ամբողջ հասույթը որոշել են տրամադրել 2012 թ. մայիսին Էմիլիա-Ռոմանիա շրջանում երկրաշարժից տուժածներին:











































