«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին:
Նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարեւորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:
«Ժառանգություն» կուսակցությունը 2012թ. փետրվարից դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵԺԿ-ին:







































