Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը սկսել է հապճեպ դեղորայք ներկրել՝ երկրում դրա դեֆիցիտը կանխելու համար: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության դեղամիջոցների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Մուհամեդ Աբդուզադեն:
Վերջինիս խոսքերով՝ երկրի Կենտրոնական բանկը 130 միլիոն դոլար է հատկացրել դեղամիջոցների գնմանը: Խոսքը հակաքաղցկեղային պրեպարատների, պատվաստման և փոխպատվաստման մեջ գործածվող դեղորայքի և այլնի մասին է:
Բացի այդ, ներկրվում է հումք՝ տեղական դեղագործական գործարանների համար: Աբդուզադեն հավելել է, որ այդ դեղամիջոցները երկիր են ներկրվելու փուլ առ փուլ: