Համաշխարհային գիտնականների խումբը բրիտանացի գործընկերների հետ հաջորդ տարի կուղևորվի Հարավային Գեորգիա կղզի, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում: Նրանք կմասնակցեն առնետների վերացման յուրօրինակ և լայնածավալ գործողության:
Հարավային Գեորգիայի բնության ժառանգությունը պահպանելու համար հավաքվել է 25 փորձագետներից բաղկացած խումբ` Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: 2013թ.-ին նրանք կմեկնեն Հարավային Գեորգիա կղզի, որպեսզի վերացնեն կղզու բնական հավասարակշռությունը վտանգող առնետներին:
Հարավային Գեորգիա նավերի հետ «ժամանած» առնետները առաջին հերթին վնասում են կղզում յուրօրինակ թռչունների պոպուլյացիային` ներառյալ պինգվիններին: Կրծողները ուտում են նրանց ձվերը և հարձակվում թռչունների վրա:
Առնետների ոչնչացման գործողությունը կլինի աշխարհում ամենամեծ: Գիտնականները մտադիր են կղզու ողջ տարածքում 270 տոննա թունավորված խայծ նետել` օգտագործելով երեք նախկին ուղղաթիռներ:
Ծրագրի արժեքը գնահատվում է 7.5 մլն ֆունտ ստերլինգ և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից:











































