«Միլան»-ի հարձակվող Ստևան Էլ-Շարավին իտալական մամուլին տված հարցազրույցում պատմել է իր թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում ունեցած հույսերի մասին:
«Կարծում ենք, որ «Միլան»-ը կրկին կարող է ՉԼ գավաթի խաղարկության ուղեգիր ձեռք բերել: Մրցաշրջանը բավականին երկար է, և արջևում մեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենանք մրցակիցներից առաջ անցնելու համար: «Յուվենթուս»-ի նկատմամբ տարած հաղթանակը շատ կարևոր էր: Ամբողջ խաղի ընթացքում մենք կենտրոնացած էինք: Հնարավոր է, որ դա մեր լավագույն հանդիպումներ էր ընթացիկ մրցաշրջանում: Չենք կարող մեզ թույլ տալ հանգստանալ, այդ իսկ պստճառով «Կատանիա»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղը շատ կաևոր է»,- նշել է խաղացողը:








































