Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին քննադատել է եգիպտական իշխանություններին, որոնք չեն արձագանքել Պաղեստին այցելելու իր խնդրանքին:
Սալեհին ընդգծել է, որ չնայած բազմաթիվ խնդրանքիներին՝ ցայժմ Եգիպտոսից պատասխան չի ստացվել այդ հարցում: Մի քանի օր առաջ Սալեհին Պաղեստին (Գազայի հատված) այցելելու պատրաստակամություն էր հայտնել՝ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու համար Պաղեստինի ժողովրդին:
Սալեհին հայտարարել է, որ Իրանը շարունակելու է աջակցել Պաղեստինին: Նոյեմբերի կեսերին Պակիստանում անցկացված Իսլամական ութնյակի (D8) գագաթնաժողովի շրջանակներում Սալեհին հանդիպել էր Եգիպտոսի վարչապետ Հեշամ Գանդիլի հետ և վերստին հնչեցրել էր Պաղեստին այցելելու խնդրանքը:








































