Սիեթլի J&D ընկերությունը, որը հայտնի է բեկոնի բույրով ու համով տարբեր ապրանքների արտադրությամբ, որոշել է հեռուն գնալ «բեկոնային» պոպկորնի, մայոնեզի և աղի արտադրությունից հետո: Շուտով ընկերությունը կսկսի վաճառել նորույթ՝ սափրվելու քսուք՝ բեկոնի բույրով:
Ինչպես նկարագրել են ապրանքը ստեղծողները՝ այն տիրոջը կդարձնի «վիկինգ» ցանկացած աղջկա աչքում: Նրանք նաև նշում են ռիսկերի մասին, որ օրինակ՝ «պարֆյումը» կարող են գնահատել վայրի կենդանիները կամ անտուն շները: Այս մասին գրում է Yahoo! News-ը:
Նոր քսուքը ցանկացողները կարող են այն պատվիրել J&D-ի առցանց խանութում՝ 14.99 դոլարով: Պատվերներն ընդունվում են սկսած դեկտեմբերի 7-ից: Քանակը սահմանափակ է՝ ընդամենը 2500 օրինակ:








































