Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Մշակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նոր ռազմավարություն

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 2011-2015թթ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Հասնել զրոյի» կարգախոսով: Կարգախոսի կարևորությունն ընդգծված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2011թ. հունիսին կայացած նիստում` ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հռչակագրում, որին միացել է նաև Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ այս հանրահայտ մոտեցումն իրականացնելու համար ՀՀ-ում մեծ աշխատանք է կատարվում:

Այս գործում, բանախոսի գնահատմամբ, մեծ է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը, որն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական ծրագիր:

Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ ՀՀ-ում այս վարակի և հիվանդության կանխարգելման բազմաթիվ հաջողություններ են գրանցվել, թեև մարտահրավերներ դարձյալ կան, որոնք հաղթահարելու համար, նրա խոսքով, ավելի շատ կոնսոլիդացիա է անհրաժեշտ բոլոր սեկտորների կողմից:

Նախարարության աշխատակիցը հաջողություն համարեց այն հանգամանքը, որ 2007թ.-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի մորից երեխային փոխանցման վարակի որևէ դեպք, 2001թ.-ին չեն գրանցվել նաև դոնորական արյան միջոցով վարակի փոխանցման դեպքեր: Ըստ նրա՝ առաջին հայացքից սա պարզ հաջողություն է, բայց այս ամենի ետևում երկարատև և նպատակաուղղված ծրագրային մեծ աշխատանք է՝ ուղղված ոչ միայն հղիների մոտ վարակի հայտնաբերմանը, այլև ամբողջ երկրով մեկ այս հիվանդության, այս վարակի դեմ նպատակաուղղված կոորդինացված աշխատանքին:

Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ հաջողություն է նաև ՀՀ-ում իրականացվող ռետրովիրուսային բուժումը, որն իրականացվում է բոլոր վարակված և հիվանդ այն մարդկանց մոտ, որոնք տալիս են իրենց համաձայնությունն ու ունեն ցուցումներ հակառետրովիրուսային բուժման:

«Բացի դրանից` այս կենտրոնում անվճար խորհրդատվության հնարավորություն ունեն այն մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն: Մեծ նշանակություն ենք տալիս հիվանդության կանխարգելմանը: Սա այն ճանապարհն է, որով մենք կկարողանանք հաղթահարել այս խնդիրը և դիմակայել մարտահրավերներին:

Ունենք հաջողություններ, իսկ դրանք պահպանելու և հետագայում նոր հաջողությունների հասնելու համար մեզ անհրաժեշտ է ընդլայնել այն ծրագրերը, որոնք այսօր իրականացնում ենք: Այս առումով ԱՆ-ն Կանխարգելման կենտրոնի, միջազգային կազմակերպությունների հետ միասին նոր ռազմավարություն է մշակում, որն արդեն կառավարությունում շրջանառության մեջ է, և այն ընդունելուց հետո առաջիկա տարիներին կշարունակվեն այն ծրագրերը, որոնք այսօր իրականացնում ենք»,- մանրամասնեց Սերգեյ Խաչատրյանը:

Համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը բարձր գնահատեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը և արձանագրեց, որ Հայաստանն այս առումով տարածաշրջանում բավական լավ դիրքերում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում