Պարզվում է՝ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ամաչկոտությունն ու երկչոտությունը, հաճախ բնորոշ են լինում սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց: Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սրտային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը հենց նրանց է շատ բնորոշ: Այս մասին հայտնում է medikforum.ru-ն:
Ինչպես ցույց են տվել Չիկագոյի համալսարանի գիտնականների անցկացրած 30-ամյա ուսումնասիրությունները, սրտային նոպայից մահանալու հավանականությունը բարձրանում է այն դեպքում, եթե մարդը չափազանց ամաչկոտ է: Ամենաերկչոտների մոտ կաթվածի զոհ դառնալու ռիսկը ավելանում է 50% տոկոսով:
Գիտնականներն ուսումնասիրել են փորձերի ավելի քան 2000 կամավոր մասնակիցների բժշկական տվյալները, որոնց 60%-ը մահացել է հետազոտության երկար տարիների ընթացքում:
Փորձագետների կարծիքով՝ երկչոտ մարդիկ ավելի շատ են հակված սթրեսի: Բացի այդ՝ հետազոտողները ենթադրում են, որ մարդու բնավորությունը որոշակիորեն ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատում է սրտի գործառույթների համար:






































