Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի հարցը բարձրացնելու է ՄԱԿ ԱԽ-ում, եթե Թեհրանը մինչև մարտ չսկսի ըստ էության համագործակցել ԱԷՄԳ-ի հետ: Այս մասին հայտարարել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Վուդը, որը երեկ ներկա է գտնվել Վիեննայում անցկացված ԱԷՄԳ-ի՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անցկացվող նիստին:
Սրանից առաջ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն խոստովանել էր, որ ԱԷՄԳ-ը դեռ չի կարողանում կողմնորոշվել Իրանի միջուկային ծրագրի բնույթի հարցում: Նա Իրանի իշխանություններին կոչ էր արել, առանց հետագա ձգձգումների, թույլ տալ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը «Փարչին» ռազմաբազա, ուր կասկածներ կան, թե տարվում են միջուկային օբյեկտների վերացման աշխատանքներ:
Պլանավորված է, որ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն անցկացելու է դեկտեմբերի 13-ին Թեհրանում:







































