Sunday, 14 06 2026
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ

ԵԽԽՎ-ի համազեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ադրբեջանական Turanլրատվական գործակալության փոխանցմամբ՝Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) և Ջոզեֆ Գրեշը (Մալթա), որոնք նոյեմբերի 26-28-ը գտնվել են Ադրբեջանում, երկրի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել բանտերում պահվող լրագրողներին, իրավապաշտպաններին ու քաղաքական ակտիվիստներին:

Համազեկուցողներն անհանգստություն են հայտնել ոչ վաղ անցյալում Ադրբեջանի Քրեական օրենսգրքում և Վարչական հանցանքների մասին օրենսգրքում կատարված ուղղումների կապակցությամբ, որոնց համաձայն՝ բազմապատիկ անգամ մեծացվել են չարտոնված ցույցերի կազմակերպման ու մասնակցության համար սահմանված տուգանքները:

Համազեկուցողների կարծիքով՝ այդ ուղղումները, Բաքվի կենտրոնում իշխանությունների կողմից ակցիաներ անցկացնելու մշտական արգելքի հետ մեկտեղ, էլ ավելի բացասական ազդեցություն են ունենում Ադրբեջանում ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու վրա: Համազեկուցողներն իրենց անհանգստությունն են հայտնել նաև ազատազրկման մեջ գտնվող իրավապաշտպանների, ակտիվիստների ու լրագրողների մեծ թվի կապակցությամբ, որոնք ձերբակալվել են քրեական մեղադրանքներով:

Համազեկուցողներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել այդ անձանց, որոնց ազատազրկման մեջ պահելը հիմնավոր կասկած ու մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում խոսքի ազատության, ինչպես նաև դատական իշխանության անկախության մասին:

Համազեկուցողներն իրենց զեկույցի վերջնական տարբերակը և բանաձևի նախագիծը Մոնիթորինգային կոմիտեի դիտարկմանն են ներկայացնելու այս տարվա դեկտեմբերի 12-ին: Ընդունվելու դեպքում, այդ երկու տեքստերն էլ հրապարակվելու և քննարկվելու են ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի ժամանակ:

Համազեկուցողներն Ադրբեջանում հանդիպումներ են ունեցել նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի, ներքին գործերի ու արդարադատության նախարարների, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նրանք այցելել են Բաքվի թիվ 9 բանտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում