The Beatles խմբի նախկին անդամ Ջորջ Հարիսոնի հարազատներն աճուրդի են հանել խմբի գործունեության հետ կապված նրա իրերը: Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, այն կանցկացնի Bonhams աճուրդի տունը, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, փոխանցում է ITAR-TASS-ը:
Հազվագյուտ ժառանգությունը, որը թողել է 2001-ին մահացած երաժիշտը, վաճառում են նրա եղբայր Հարրին և ընտանիքի մյուս անդամները:
Լոտերի շարքում է` կաշվե բաճկոնը, որը Հարիսոնը գնել է Համբուրգում խմբի ելույթների ժամանակ և որը կրել է տեղի «Քավերն» ակումբում ելույթի ժամանակ: Բաճկոնը գնահատվել է 120 000 ֆունտ (190 000 դոլար):
15 000 ֆունտ (25 000 դոլար) գնահատվել է հատուկ Ջորջ Հարիսոնի պատվերով նրա The Beatles-ի անդամ եղած ժամանակ կարված կրկնակոշիկները:
Աճուրդի է հանվել 1950-ականներին Փոլ Մաքքարթնիին պատկանած կիթառը` 30 000 ֆունտ (50 000 դոլար):








































