Սննդամթերքի համաշխարհային գները կայունացել են, սակայն նախկինի պես մոտ են մնում ռեկորդայինին: Այս մասին ասված է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հինգշաբթի օրը հրապարակված զեկույցը, հայտնում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում նշված է, որ հոկտեմբերին սննդամթերքը միջինը 5 տոկոսով ավելի էժան էր, քան հուլիսին, երբ գները հասել էին բարձրակետին: Իրավիճակի բարելավման հասնել հնարավոր է եղել, առաջին հերթին, ճարպի և յուղի գնի նվազման հաշվին: Հատիկավոր մթերքները ևս էժանացել են, սակայն այդ գործընթացը պակաս մասշտաբային է եղել:
ՀԲ մասնագետները նշում են, որ «սննդամթերքի գները բարձր են մնում և նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում 7 տոկոսով»:







































