Հունաստանն ու Կիպրոսը կարող են հրաժարվել ամենամյա երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցությունից՝ հաղորդում է Ria Novosti գործակալությունը՝ հղում կատարելով հունական թերթերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 2013թ-ի մայիսի 14-18-ը շվեդական Մալմա քաղաքում կայանալիք մրցույթից հրաժարվել են Լեհաստանն ու Պորտուգալիան:
Մասնակցությունը մրցույթում Կիպրոսի համար կարժենա 150 հզ եվրո և Կիպրոսի հեռարձակող միությունը որոշում է, թե արդյոք արժե՞ այդքան գումար ծախսել մրցույթի վրա: Կիպրոսը դեռ համաձայնագիր չի ստորագրել միջազգային վարկատուների հետ, բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ մասնակցությունը մրցույթին կարող է բարդացնել բանակցությունների ընթացքը:
Մրցույթից հրաժարվելու հարցը քննարկում է նաև հունական պետական հեռուստատեսությունը և Կիպրոսի դիրքորոշումն այստեղ կարևոր է: Առանց Կիպրոսի 12 բալի, որն ավանդաբար տրվում է Հունաստանին, դժվար է լինելու մրցակցել այլ երկրների հետ:









































