Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու հարցում Գլխավոր ասամբլեայի որոշումը հանդիսանում է անարդյունավետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, թե պաղեստինա-իսրայելական հակամարտոթյան խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն երկու կողմիերի ուղիղ բանակցությունների ճանապարհով,- նշել է Քլինթոնը։- Միայն այդ կերպ երկու պետությունները կարող են հասնել այն խաղաղությանը, որը անձամբ են ցանկանում՝ անկախ Պաղեստին, Իսրայելի ժողովրդավարական պետության կողքին»:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի որոշումը միայն խոչընդոտ է դեպի խաղաղություն տանող ճանապարհին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու օգտին 193-ից 138 կողմ ձայնով:









































