Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն , ով հաճախ տեղաշարժվում է սքութերով, Փարիզում դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից:
Պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Սկզբում Դեպարդիեն հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի քանակությունը ստուգելու թեստ անցնել, սակայն ստիպված է եղել տալ իր համաձայնությունը:
Թեստը ցույց է տվել արյան մեջ ալկոհոլի թույլատրելի չափի գերազանցում, որից հետո Դեպարդիեին տարել են մոտական ոստիկանական տեղամաս` վարչական ընթացակարգեր անցնելու համար:











































