Քաթարցի պոետ Մուհամմեդ Ալ-Աջամին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով:
Մուհամմեդ Ալ-Աջամին ձերբակալվել էր Դոհայում մեկ տարի առաջ, երբ պոեմ էր գրել, որը գովաբանում է Թունիսի հեղափոխությունը և վարկաբեկում բոլոր արաբական երկրների իշխանություններին, որոնց պոետը մեղադրում է գողության մեջ:
Նա նաև պոետիկ բանավեճի մեջ է մտել այլ պոետի հետ, որի ընթացքում ենթադրաբար վիրավորել է քաթարյան էմիրի ընտանիքին:
Չնայած համեստ չափերին՝ Քաթարը հիմնականում շնորհիվ Al Jazeera հեռուստաալիքի ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում տարածաշրջանում: Քաթարի իշխանությունները նաև աջակցում են Լիբիայի և Սիրիայի ապստամբներին:











































