Հոլիվուդի ամենասկանդալային դերասանուհիներից մեկը` Լինդսի Լոհանը, կրկին հայտնվել է ոստիկանական տեղամասում, այս անգամ գիշերային ակումբում կռվելու համար:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Նյու Յորքի իրավապահ մարմիններին, տեղի ժամանակով ժամը 04:00-ին ոստիկանական ջոկատը կանչով ժամանել է Մանհեթենի ակումբներից մեկը: Ինչպես պարզվել է, ակումբում հանգստացող Լոհանը ապտակել է մեկ այլ հաճախորդուհու, որից հետո վերջինիս ընկերները ոստիկանություն են զանգահարել:
Ոստիկանությունը Լոհանին ձերբակալել է ակումբից դուրս գալու պահին և տարել ոստիկանական տեղամաս, որտեղ նրա դեմ ներկայացվել է մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանք: Այնուհետև դերասանուհուն բաց են թողել:
Տուժածին բժշկական օգնություն չի պահանջվել:








































