Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

Ջերմոց Սերժ Սարգսյանի համար

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ժան Կլոդ Յունկերին` հույս հայտնելով, որ Եվրահանձնաժողովում նրա ղեկավարության ժամանակահատվածում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կշարունակեն զարգանալ արդյունավետ համագործակցությամբ:

Ժան Կլոդ Յունկերը Եվրահանձնաժողովի նախագահ է ընտրվել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնելով, որի անդամ է նաև ՀՀԿ-ն՝ ինչպես գիտենք, և որի ղեկավարությունը ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին ընդհանուր առմամբ լոյալ է վերաբերվել, նաև հանգուցյալ Վիլֆրեդ Մարթենսի պաշտոնավարման շրջանում: Միևնույն ժամանակ, Յունկերը Եվրահանձնաժողովի նախագահ է ընտրվել Եվրամիության համար ոչ հեշտ ժամանակահատվածում: Եվրամիությունը գտնվում է ռեֆորմացիայի շուրջ քննարկումներում, որոնք հաճախ հասնում են սուր դիմակայության: Յունկերի թեկնածությանը դեմ են եղել Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Եվրախոհրդարանի վերջին ընտրություններում հաջողություն արձանագրած ազգայնական ուժերը: Իհարկե, ԵԺԿ-ն կարողացել է առայժմ ապահովել մեծամասնություն և անցկացնել իր թեկնածուին, սակայն Եվրոպայում ընթանում են շատ հետաքրքրական պրոցեսներ, որոնք լի են նաև դիմակայության պոտենցիալով:

Առանցքային դիմակայությունը կարելի է դիտարկել Մեծ Բրիտանիա-Գերմանիա հարթության վրա: Գերմանիան փորձում է սերտացնել Եվրամիության ինտեգրացան` էլ ավելի մեծ ազդեցության գալու ակնկալիքով, քանի որ Եվրամիությունում Գերմանիայի ձայնն ու տնտեսական հնարավորությունները որոշիչ են: Բեռլինը անկասկած կամենում է օգտագործել իր տնտեսական առավելությունները քաղաքական դիրքերը ամրացնելու համար: Մեծ Բրիտանիան հանդիսանում է այդ քաղաքականության վառ, ընդգծված հակառակորդը և հանդես գալիս Եվրամիության ինտեգրացիան չափավորելու օգտին, քանի որ գիտակցում է այդ գործընթացում Գերմանիայի առավելությունը:

Եվ ահա, Եվրամիությունում, Եվրոպայում առաջատարների բալանսը չխախտելու և Բեռլինին ակնհայտ առավելություն թույլ չտալու համար Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Եվրամիության սերտ հարաբերությունների, այսպես ասած, չափ սահմանելու օգտին: Մեծ Բրիտանիան, ընդ որում, միշտ եղել է չափավորության կողմնակից և ազգային կառավարությունների դերի պահպանության դիրքերից հանդես եկող` հասկանալով, որ իր` այսպես ասած խաղաքարտը հանդիսանում է հենց ազգային կառավարությունների մակարդակում ճկուն և հեռանկարային լինելը: Այս դիմակայությունն է իր շանսը, և Գերմանիան էլ այս դիմակայությամբ իր գործընկերն է համարում Ռուսաստանը:

Պետք է նկատել, որ Բեռլինն ավանդաբար Ռուսաստանն է համարել Եվրոպայում իր ազդեցությունը տարածելու հարցում դաշնակից: Ներկայումս, չնայած Արևմուտք-Ռուսաստան ընդհանուր դիմակայությանը, Գերմանիա-Ռուսաստան տիրույթում որոշակի կայունացում և հարաբերությունների սերտացում է նկատվում: Բրազիլիայում Պուտինն ու Մերկելը այդ ուղղությամբ կարծեք թե որոշակի քայլեր կատարեցին` այն դեպքում, երբ Մերկելը քաջ գիտակցում էր, որ Պուտինը Բրազիլիա է եկել ԲՐԻԿՍ-ի պետությունների հակաարևմտյան աջակցությունը ստանալու համար: Այսինքն` Արևմուտքի հակառուսական կոալիցիայում Գերմանիան նույնիսկ կարծես թե առանձնապես չի էլ փորձում թաքցնել իր որոշակի սեպարատ գործողությունները Ռուսաստանի հետ:

Այս տեսանկյունից Եվրոպայում խաղն իսկապես բավական բարդ է, հատկապես ներկայումս, երբ աշխարհաքաղաքական այս տարբեր վեկտորների առկայության պայմաններում Եվրոպան դեռ պետք է ձևավորի նաև Եվրահանձնաժողովի ղեկավար կազմը, կատարի հանձնակատարների ընտրություն-նշանակում և այլն, ինչը հավելյալ տակտիկական պայքար է ենթադրելու:

Այս պայմաններում, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Սերժ Սարգսյանի ակնկալիքները մի կողմից կարող են արդարանալ, մյուս կողմից` ոչ: Նայած, թե որն է բուն ակնկալիքը: Եթե բուն ակնկալիքը Հաաստանի համար իսկապես զարգացումն է, ապա Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունների, այսպես ասած, կայուն վերելքի միտումների դեպքում Հայաստանին որևէ լավ և հիմնարար հեռանկար Եվրամիության հետ հարաբերություններում չի շողում, և առավելագույնը կարող է տեղի ունենալ այն, որ Եվրամիությունը Հայաստանի հետ հաստատի, այսպես ասած, արարողակարգային-քաղաքավարական կայուն հարաբերություններ՝ Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակներում:

Այս դեպքում կարելի է սպասել Եվրամիության անդամ առանձին երկրների վերաբերմունքի փոփոխություններ, ասենք` Եվրամիության իներտ քաղաքականության համեմատ Հայաստանի ուղղությամբ ավելի ակտիվ քայլեր: Հավակնորդները Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, միգուցե նաև Ֆրանսիան են` նկատի ունենալով այն, որ Ֆրանսիայի մոտ Գերմանիա-Ռուսաստան հարաբերությունները կարող են խանդ առաջացնել, և Փարիզը պատասխանի տարբերակներից մեկն ընտրի Հայաստանի հետ հարաբերությունների խողովակը: Թեև ակնհայտ էր, որ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի ընթացքում Ռուսաստանին ուղղվեցին Հայաստանի հարցում համագործակցության մեսիջներ: Ի դեպ, Մոսկվան էլ կփորձի խաղարկել Փարիզի հանգամանքը, Բեռլինի հետ հարաբերություններում իրեն ավելի ամուր զգալու համար:

Այս իրավիճակում Հայաստանի համար իրատեսական չի լինի սպասել Եվրամիության հետ լճացած կամ ճահճացած հարաբերության որակական փոփոխություն, գործիքների, թիրախների փոփոխություն, հատկապես Բրյուսելից Երևանում քաղաքական և հասարակական գործընկեր-խմբերի շրջանակի վերանայում: Փոխարենը Սերժ Սարգսյանի համար կարող են արդարանալ անձնական շահերի հետ կապված ակնկալիքները, մասնավորապես առ այն, որ Արևմուտքից ճնշումը Հայաստանի իշխանությունների հանդեպ կթուլանա, ու նաև որոշակիորեն կարող է թուլանալ Ռուսաստանի շահագրգռվածությունը տարածաշրջանում ռազմական սրացումների հետ կապված:

Սերժ Սարգսյանի համար, հաշվի առնելով բարդ ներքին ու արտաքին մարտահրավերները այսօր, նման իրավիճակը գրեթե ջերմոցային կարող է դառնալ: Եթե իհարկե` Եվրամիության քաղաքականության մեջ շարունակի գերակա մնալ գերմանական ուղին, Գերմանիայի ազդեցությունը, և եթե Գերմանիայի ներկայիս մտադրությունները կամ տրամադրվածությունը՝ աշխատել Ռուսաստանի հետ, փոփոխության չենթարկվի ինչ-ինչ արտահերթ զարգացումների կամ գործոնների արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում