ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարկային ոլորտում կոմպրոմիսային որոշման գնալու պատրաստակամություն է հայտնել՝ հայտարարելով, որ հարկային պահումների մակարդակը բարձր եկամուտներ ունեցող ամերիկացիների համար չի գերազանցի Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակվա պիկային ցուցանիշները:
Օբամայի հայտարարությունը հանրապետականների կողմից ընդունվել է որպես հուսադրող նշան: Տվյալ պահին դեմոկրատների ու հանրապետականների միջև առկա է անհամաձայնություն՝ բյուջետային ծախսերը 500 մլրդ դոլարով կրճատելու վերաբերյալ:
«Անձամբ Օբաման ասել է, որ հարկային հարցը պետք է լուծվի մինչև Սուրբ Ծնունդը»,– գրում է Wall Street Journal-ը:
«Ես ի վիճակի եմ ու պատրաստ եմ առաջ գնալ և այս հարցը լուծել: Այնպես որ, ամերիկյան ընտանիքները, ամերիկյան ընկերությունները կարող են վստահությամբ նայել հաջորդ տարվան»,- ասել է Օբաման:
Հարկային հարցն առանցքային է Սպիտակ տան ու Կոնգրեսի բանակցություններում:








































