Կիպրոսը սկսում է «եռյակի» (ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկ, ԱՄՀ) պահանջով արդեն այս տարի ծախսերի կրճատում իրականացնել: Ծախսերի կրճատումը կանդրադառնա նաև վճարումների վրա։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta.ru-ն, հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն:
«Հատկապես աշխավարձերին վերաբերող մեր հաշվարկների արդյունքում հստակ ասվել էր, որ մենք պետք է կատարենք կրճատումներ, որոնք իրականում վերաբերում են դեկտեմբերին ու 13-րդ աշխատավարձին»,- ասել է Ստեֆանուն
Նրա խոսքերով՝ «եռյակը պնդել է», որ Կիպրոսը հնարավորություն ունենա հավելյալ կրճատել 250 մլն եվրո, որպեսզի ընդհանուր գումարը հասցվի մինչև 975 մլն դոլարի:
Վարկատուները չէին ընդունել կառավարության մի շարք առաջարկները, ու կաբինետը ստիպված էր ծախսերը կրճատելու համար նոր միջոցառումներ ձեռնարկել:












































